Կույր ֆուտբոլ, բուչիա. հաշմանդամություն ունեցողներն այսօր մրցում էին մարզահրապարակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.09.2026 | 15:10
Միրզոյան-Բայրամով նոր հանդիպում է նախատեսվում // ԲՀԿ-ն կշարունակի քաղաքական գործունեությունը․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:53
Եվրոպական խորհրդարանն ընդունեց ՀՀ-ին արտահանման արտոնություններ տալու նախագիծը
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
Բոլորը

Կույր ֆուտբոլ, բոչիա, անվասայլակով բասկետբոլ․ Երևանի թիվ 17 հատուկ դպրոցում հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաներն այսօր մրցում էին այս մարզաձևերում:

Կույր ֆուտբոլը հարմարեցված է տեսողության խնդիրներ ունեցողների համար։ Ֆուտբոլիստները չեն տեսնում, բայց լսում են գնդակի ձայնը․ դրանում հատուկ ձայնային սարք է տեղադրված։ Յուրաքանչյուր թիմում հինգ հոգի է․ մեկը՝ դարպասապահ, չորսը՝ խաղացող, դարպասապահը տեսողության խնդիր չունի։ Մրցակցության հավասար պայմաններ ապահովելու, նաև աչքերը պաշտպանելու համար բոլորը հատուկ մգեցված աչքակապերով են: Յուրաքանչյուր թիմում երկուական մարզիչ կա, որոնք խաղի ընթացքում նաև խորհուրդներ են տալիս խաղացողներին։

2017 թվականից Կույրերի սպորտի միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ քայլեր ձեռնարկվեցին, որ այս սպորտաձևը նաև Հայաստանում զարգանա։ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամ և հաղորդակցության համակարգող, Երևանի ավագանու անդամ Սիփան Ասատրյանն ասում է՝ սպորտն իր կյանքում մեծ ու վճռորոշ դեր է ունեցել։

«Սպորտաձևերն ադապտացնում են մարդկանց, որպեսզի նրանք դուրս չմնան կյանքի տարբեր ոլորտներից, այսինքն՝ ապահովում է հավասար իրավունքներ, հաշմանդամություն ունեցող անձին տալիս է ինքնավստահություն, անկախություն, զարգացնում է մկանները»,- ասում է Ասատրյանը։

Բոչիան ավելի քան 50 երկրներում հաշմանդամություն ունեցողների շրջանում տարածված մարզաձև է։ Խաղի նպատակն է կարմիր, կապույտ գնդակները սպիտակ գնդակին որքան հնարավոր է՝ մոտ նետել։ Սկզբում նետում են սպիտակ գնդակը, այնուհետև մյուս երկու գույնի գնդակները. առաջինն այն խաղացողը, որը նետել է սպիտակ գնդակը, հաջորդը՝ հակառակորդը, որից հետո խաղում են այն մասնակիցները, ում գնդակն ավելի հեռու է գտնվում սպիտակ գնդակից կամ թիրախից, փորձում են հեռացնել հակառակորդի գնդակը դաշտից կամ նետել գնդակները նշանակետին հնարավորինս մոտ, այնքան ժամանակ, մինչև ավարտվում են այդ թիմի ունեցած գնդակները կամ ավելի մոտ են նպատակակետին, այնուհետև խաղը շարունակում են մյուս գույնի գնդակ ունեցողները։ Գնդակները կարող են նետվել ձեռքով, ոտքով, կախված մարզիկի հաշմանդամությունից՝ կարող են օգտագործվել նաև հատուկ սարքեր։

Մասնակիցներից 10-ամյա Դանիել Գրիգորյանը ոգևորված է, ասում է՝ լավ է խաղում։ «Սպորտ բոլորի համար» խորագրով միջոցառումը կազմակերպել էր «Լիարժեք կյանք» ՀԿ-ն։ Այն հնարավոր է եղել կյանքի կոչել Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրավականացվող «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակում։

«Դեպի ներառական Հայաստան» ծրագրի ղեկավար Գայանե Գրիգորյանի խոսքով՝ նմանատիպ միջոցառումները նպաստում են հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը՝ հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների, հմտությունների և հնարավորությունների տեսանկյունից։

«Սա նաև նպատակ ունի հանրությանը ցույց տալու, որ կան նաև ադապտիվ սպորտաձևեր, որոնք ներառված չեն օլիմպիադաներում և, անկախ ամեն ինչից, հաշմանդամություն ունեցող անձինք ևս կարող են սպորտով զբաղվել, առավել ակտիվ լինել մեր հասարակությունում»,- ասում է Գրիգորյանը։

Խաղերում ներգրավված էին և՛ հաշմանդամություն ունեցող, և՛ չունեցող անձինք։ «Լիարժեք կյանք» ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյանի կարծիքով՝ սա հրաշալի առիթ է՝ ցույց տալու, որը հաշմանդամություն ունեցող անձը մեկուսացված չէ հասարակությունից։

Միջոցառման ավարտին լավագույն թիմերն ու մարզիկները պարգևատրվեցին։ Կազմակերպիչները վստահեցնում են՝ նման միջոցառումները շարունակական են լինելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան