«Որևէ ուղերձ չկար ԱՄՆ դեսպանի հետ Սերժ Սարգսյանի հանդիպման մեջ»․ Արտակ Զաքարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը

-Պարոն Զաքարյան, երկու օր առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ։ Հանդիպումը ՀՀ երրորդ նախագահի հե՞տ էր, թե՞ ՀՀԿ ղեկավարի։

-Հանրապետական կուսակցության ղեկավարի հետ էր հանդիպումը։ Դեսպանը նշանակվելուց հետո շարունակում է այն ավանդույթները, որոնք նախկինում եղել են։ Կարծում եմ, որ հետագայի համար էլ ավելի ակտիվ և ավելի արդյունավետ համագործակցություն է լինելու։

-Ո՞րն էր այդ հանդիպման ուղերձը իշխանությունների համար։

-Որևէ ուղերձ, մեծ հաշվով, չկա։ ՀՀԿ-ն ոչ միայն ԱՄՆ գործընկերների հետ, այլև տարբեր երկրների իր գործընկերային հարաբերությունները շարունակում է պահել, առաջին հերթին այս պարագայում միջկուսակցական համագործակցության հարթության վրա։ Դա մեզ հնարավորություն է տալիս նաև մեր դիրքորոշումները փոխանցել տարբեր տիպի խնդիրների վերաբերյալ, մտհոգություններ փոխանցել, լսել գործընկերների տեսակետները։ Եվ ընդհանուր առմամբ, քաղաքական կյանքում ունենալով առանցքային դերակատարություններից մեկը մենք շարունակում ենք արտաքին մասով մեր հետաքրքրվածությունը, համագործակցությունը պահել։ Էս ընթացքում տարբեր երկրների դեսպաններ են այցելել, տարբեր երկրների խորհրդարանական գործընկերներ։ Հանդիպումները և համագործակցությունը շարունակվում են նաև միջկուսակցական հարթության վրա։

-Այս դեպքում որո՞նք են Ձեր մտահոգությունները, որոնք կարիք կա փոխանցելու արտաքին քաղաքական գործընկերներին։

-Բնականաբար, կուսակցության դիրքորոշումների մեջ է դա։ Մենք ամեն տեղ ենք դա ասում, էնպես չէ, որ դեսպաններին կամ միջազգային մեր մյուս գործընկերներին ենք ասում, ասում ենք հրապարակային։ Մեր մտահոգությունները, բնականաբար, ժողովրդավարության հետ են կապված, երկրի ներսում տեղի ունեցող  տարբեր հակաիրավական, պետական ինստիտուտները խարխլող տարբեր գործընթացների, որպես ընդդիմություն՝ մեր դիրքորոշումներն ենք փորձում հիմնավորել։

-Ի՞նչ նկատի ուներ պարոն Սարգսյանը, երբ մեկ շաբաթ առաջ ասում էր՝ վախկոտ են համարվում այն մարդիկ, ովքեր ինչ-որ ազդեցությունների հետևանքով հաճախ փոխում են իրենց որոշումները: Ես որոշում փոխող չեմ, երբեք չեմ փոխել իմ որոշումը։ Ի՞նչ որոշման մասին է խոսքը։

-Ընդհանուր առմամբ գիտե՞ք ժամանակը տարբեր իրավիճակներում երբեմն ստիպում է վերանայել տարբեր դիրքորոշումներ։ Իմ համոզմամբ Սերժ Սարգսյանը խոսում էր էն մասին, որ մենք երբեք չենք արել էնպիսի քաղաքական քայլեր, որի համար զղջանք կամ համարենք, որ ժամանակին սխալ որոշումներ ենք կայացրել։ Խոսքը կենսական նշանակության, առանցքային կամ ռազմավարական հարթության որոշումների մասին է։ Ընդհանուր կառավարման ընթացիկ գործընթացում բոլոր իշխանություններն էլ թերություններ ունենում են, որոնք կարելի է  շտկել։ Իսկ կարծիք չփոխել կամ մնալ նույն համոզմունքին, դա հենց քաղաքական գործչի սկզբունքայնության մասին է խոսում, և, այո, քաղաքական գործիչը պետք է ունենա քաղաքական սկզբունքներ, որոնց կմնա հավատարիմ, ոչ թե էսօր ասի ԵՏՄ-ն վատն է, վաղն ասի լավն է։

-Բայց կա տեսակետ, որ այստեղ ինքը խոսում է իր հրաժարականի մասին, որ չի ափսոսում, որ հրաժարական է տվել։

-Զարգացումները, բնականաբար, էնպիսին են եղել, որ կարծում եմ, նախագահը ճիշտ որոշում է կայացրել, բնականաբար, կարող էր իշխանությունը պահելու համար լեգիտիմ միջոցներ կիրառել։ Էնպես, ինչպես շատ ու շատ երկրներում, և մենք կունենայինք բոլորովին այլ ընթացք։ Բայց կարծում եմ, որ, այո, որոշումը ճիշտ է եղել և դրանով կյանքը կանգ չի առել ՀՀ-ում, շարունակվում է։ Ճիշտ է, շարունակվում է անհասկանալի ու անորոշ ապագայով, բայց ընդդիմությունը հենց նրա համար է, որ կարողանա հակակշռել, զսպումների դաշտ ստեղծել, կարողանա երկխոսության հարթակ ձևավորել և իշխանության հետ հակադրումների, այլընտրանքների, այլախոհության և նաև քննադատությունների, համագործակցության ճանապարհով կարողանա նեցուկ լինել, կարողանա ներուժ հանդիսանալ միջպետական տարբեր խնդիրների լուծման համար, տարբեր տիպի սպառնալիքներին ու մարտահրավերներին ճիշտ և էֆեկտիվ դիմագրավելու համար։

Մհեր Արշակյան

Մանրամասները՝ տեսանյութում: