Ընտրությունների ժամանակ օգտագործված 10 միլիոն եվրո արժողությամբ տեսանկարահանող սարքերը բաշխվել են գերատեսչություններին

Լուրեր

16.01.2025 | 23:17
Առաջիկայում տեղի կունենա Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպում
16.01.2025 | 23:06
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել իրեն դատել և հանգիստ թողնել իր կուսակցությանը
16.01.2025 | 23:02
Հասել ենք հարաբերությունների նոր մակարդակի․ Զելենսկին՝ Սթարմերի այցի մասին
16.01.2025 | 22:48
Factor TV-ի արձանագրումից հետո ՆԳՆ-ում կարմիր բերետավորին առնչվող ծառայողական քննություն է սկսվել
16.01.2025 | 22:44
«Թուրքական ավիաուղիներ»-ը հունվարի 23-ից վերսկսում է թռիչքները դեպի Սիրիա․ Իրանի և Իսրայելի քաղաքացիների մուտքն արգելված է
16.01.2025 | 22:28
Հյուսիսային Կորեան բացել է սահմաններն օտարերկրյա զբոսաշրջիկների համար
16.01.2025 | 22:14
Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը շուտով կդառնա Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան
16.01.2025 | 21:59
Թրամփի թիմը մտադիր է Ուկրաինայում խաղաղության հասնել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների օգնությամբ
16.01.2025 | 21:43
ՀՀ առաջին կին բանտապետը․ կդիմադրի՞ համակարգը նոր ղեկավարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2025 | 21:39
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.01.2025 | 21:23
Բայրամովը հայտարարել է, որ «ժամանակն է ամբողջությամբ դադարեցնել USAID-ի գործունեությունն Ադրբեջանում»
16.01.2025 | 21:10
Քննարկվել է ճանապարհաշինության մեջ օգտագործվող նյութերի որակի վերահսկողության հարցը
16.01.2025 | 21:00
Լավրովն ասաց՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման չկա․ դա ուղերձ է Բաքվին՝ կարող եք մտնել, 2-3 կմ այս կողմ, այն կողմ․ Թաթուլ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2025 | 20:49
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպումներ է ունեցել Հունաստանի և Վրաստանի, առանձնազրույցներ՝ Ֆրանսիայի ու Շվեդիայի պաշտպանության շտաբների պետերի հետ
16.01.2025 | 20:43
Թրամփի հետաքրքրությունը Գրենլանդիայի նկատմամբ կապված է նավթի և գազի պաշարների հետ․ Politico
Բոլորը

Factor.am-ը դեռևս մայիսի 22-ին անդրադարձել էր 10 միլիոն արժողությամբ տեսանկարահանող սարքերի անորոշ ճակատագրին։

Հիշեցնենք, որ 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում առաջին անգամ ընտրատեղամասերում տեղադրվեցին տեսանկարահանող սարքեր։ Տեխնիկական սարքավորումները ձեռք էին բերվել միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսավորման շնորհիվ․ 7 միլիոնը հատկացրել էր ԵՄ-ն, որից շուրջ 4 միլիոն եվրոն տրամադրվել է ընտրողների ինքնության հաստատման տեխնոլոգիայի ներդրման, 2 մլն եվրոն՝ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման համար։ Ընտրական նորամուծությունների համար գումար է ծախսվել նաև ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից՝ մոտ 160000 եվրո։

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ այդ սարքավորումների համար «համապատասխան կիրառություն կգտնեն»։ Թե ինչ է ինելու տեսախցիկների հետ, կառավարության լրատվական վարչությունից մեր գրավոր հարցին ի պատասխան ասել էին՝ դեռ որոշված չէ։ Գրեթե 2 ամիս անց՝ հուլիսի 11-ին, կրկին գրավոր հարցմամբ դիմել էինք Կառավարության լրատվական վարչություն՝ փորձելով հասկանալ, թե արդյոք որոշվա՞ծ է տեսախցիկների հետագա կիրառության հարցը։ Կառավարության լրատվական վարչության աշխատակիցները, սակայն, հավաստիացրեցին, որ մեր հարցումը չեն ստացել, ուստի հուլիսի 26-ին կրկին ուղարկեցինք նույն հարցումը։ Այսօր արդեն ստացանք պատասխան, ըստ որի` այս հարցի վերաբերյալ Կառավարությունը դեռևս հուլիսի 20-ի նիստի օրակարգում համապատասխան որոշում է ընդունել։

«ՀՀ ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի և Երևանի ավագանու ընտրությունների տեսանկարահանումը կազմակերպելու նպատակով ձեռք բերված սերվերային հանգույցի սարքավորումներն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրվել են ՀՀ կառավարության աշխատակազմի «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ին, իսկ տեսախցիկները և ինժեկտորներն ամրացվել են համապատասխան պետական կառավարման մարմիններին»,- ասված է հարցման պատասխանում։

Ներկայացնենք ըստ կառավարության համապատասխան որոշման ԷԿԵՆԳ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված գույքը․ Սերվերային Պահարան Height=42U, Width=1075mm, Panels and doors, Filler Panel-1 հատ, արժեքը՝ 2 միլիոն 630 հազար դրամ։ Հոսանքի բաշխիչ PDU 7.3kVA 230V 30out-2 հատ, արժեքը՝ 773 հազար 990 դրամ։ Անխափան սնուցման սարք (6300VA/6300W, Hot-Swappable Battery Estimated battery runtime full load-5min, Voltage Range: 160-253V, Frequency: 50/60 Hz), արժեքը՝ 6 միլիոն 312 հազար 120 դրամ։ Ցանցային բաշխիչ սարք 24 port 100/1000 Ethernet, stackable switch-2 հատ, արժեքը՝ 3 միլիոն 156 հազար դրամ։ Տեսաձայնագրող սերվեր E5-2623v4, 8GB 1Rx8 PC4-2400T, 4 x 4TB 12G SAS 7.2K 3.5in MDL SC HDD, Smart Array P440/2G Controller, 550W Power Supply-13 հատ, արժեքը՝ 14 միլիոն 728 հազար դրամ։

Կառավարության աշխատակազմին տրամադրվել են հետևյալ սարքավորումները․ Avigilon տեսախցիկ (2.0C-H4SL-BO1-IR)-80 հատ, արժեքը՝ 245 հազար 620 դրամ։ Ինժեկտոր PoE-Injector-STD-EU Single port-83 հատ, 21 հազար 670 դրամ։

ԱԺ-ին տրամադրվել են․ Avigilon տեսախցիկ (2.0C-H4SL-BO1-IR)-90 հատ, արժեքը՝ 245 հազար 620 դրամ։ Ինժեկտոր (PoE-Injector-STD-EU Single port)-93 հատ, արժեքը՝ 210 հազար 670 դրամ։

Արդարադատության նախարարությանը տրամադրվել են․ Avigilon տեսախցիկ (2.0C-H4SL-BO1-IR)-360 հատ, արժեքը՝ 245 հազար 620 դրամ։ Ինժեկտոր (PoE-Injector-STD-EU Single port)-369 հատ, արժեքը՝ 21 հազար 670 դրամ։

Բնապահպանության նախարարությանը տրամադրվել են․ Avigilon տեսախցիկ (2.0C-H4SL-BO1-IR)- 70 հատ, արժեքը՝ 245 հազար 620 դրամ։ Ինժեկտոր (PoE-Injector-STD-EU Single port)-71 հատ, 21 հազար 670 դրամ։

ՊՆ-ին տրամադրվել են․ Avigilon տեսախցիկ (2.0C-H4SL-BO1-IR)-420 հատ, արժեքը՝ 245 հազար 620 դրամ։ Ինժեկտոր (PoE-Injector-STD-EU Single port)-436 հատ, 21 հազար 670 դրամ։

ԿԸՀ-ին տրամադրվել են․ Avigilon տեսախցիկ (2.0C-H4SL-BO1-IR)- 30 հատ, արժեքը՝ 245 հազար 620 դրամ։ Ինժեկտոր (PoE-Injector-STD-EU Single port)-31 հատ, 21 հազար 670 դրամ։

ԱԱԾ-ին տրամադրվել են․ Avigilon տեսախցիկ (2.0C-H4SL-BO1-IR)- 400 հատ, արժեքը՝ 245 հազար 620 դրամ։ Ինժեկտոր (PoE-Injector-STD-EU Single port)-416 հատ, 21 հազար 670 դրամ։

Պետական պահպանության ծառայությանը տրամադրվել են․ Avigilon տեսախցիկ (2.0C-H4SL-BO1-IR)- 50 հատ, արժեքը՝ 245 հազար 620 դրամ։ Ինժեկտոր (PoE-Injector-STD-EU Single port)-51 հատ, 21 հազար 670 դրամ։

Նախագծի հիմնավորման մեջ ներկայացված է, որ անհրաժեշտություն է առաջացել պահեստավորված գույքից Avigilon 2.0C-H4SL-BO1-IR տեսակի տեսախցիկները ամրացնել պետական մարմիններին, իսկ սերվերային հանգույցի սարքավորումները անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ իրենց կանոնադրական գործառույթները իրականացնելու համար։

Նշենք, որ «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակը» (ԷԿԵՆԳ)-ը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կողմից` ի դեմս ՀՀ կառավարության: Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը, և դրանց կառավարման լիազորությունը վերապահված է ՀՀ կառավարության աշխատակազմին: Պետռեգիստրում ընկերության հիմնադրման հասցեն Կառավարական 1 տունն է, որտեղ էլ վերջինս իր գործունեությունն իրականացնում է։ Ընկերության տնօրենն է Արթուր Վլադիմիրի Ղուլյանը։

Սեդա Ղուկասյան