Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ: Նա եղել է մարզի մի շարք համայնքներում, ծանոթացել տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքին: Արագածավան բնակավայրում վարչապետը ծանոթացել է 2020 թ. հիմնված սպանդանոցի գործունեությանը: Նշվել է, որ ներդրման ծավալը կազմում է 70 մլն ՀՀ դրամ, ներկայացվել են խոշոր եղջերավոր կենդանիների սպանդանոցային մորթի համար ստեղծված պայմանները և …

