«Հինգ-վեց թուրք ավտոմատներով մոտեցել են ծնողներիս»․ ինչ է տեղի ունեցել Լաչինի անցակետում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
Բոլորը

Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելուց մեկ շաբաթ անց ադրբեջանական կողմը երեկ տեսանյութ տարածեց՝ տպավորություն ստեղծելով, թե անցակետը, իբր, բնականոն գործում է։ Հրապարակված քարոզչական այդ տեսանյութով Բաքուն փորձում է ցույց տալ, թե, իբր, քաղաքակիրթ պետություններին բնորոշ վերաբերմունք է դրսևորում արցախցիների հանդեպ։ Սակայն ադրբեջանական անցակետով անցած արցախցիների հարազատները բոլորովին այլ իրականություն են ներկայացնում։ Նրանցից մեկը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ իրենց հոգեբանական բռնության են ենթարկել՝ հայկական բնակավայրերին ադրբեջանական անուններ տալով։

Ադրբեջանական անցակետով հարկադրված անցնողները Շուշիի շրջանի գյուղերի բնակիչներ են։ Լիսագորից յոթ բնակիչ է եղել, այդ թվում՝ գյուղապետը։ Նրա հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ լիսագորցիներից մեկը, որի հայրն ու մայրը Գորիս էին գնացել՝ կենսական նշանակության սննդամթերք ձեռք բերելու, նշեց, որ ադրբեջանցի սահմանապահները զենքերը հատուկ ի ցույց դնելով մոտեցել են անզեն արցախցիներին։

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն անցակետի տեղադրումն ու անօրինական ստուգումները «խայտառակություն» է որակում, իսկ տեսանյութի հրապարակումը՝ ադրբեջանական նացիստական քարոզչություն։

Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցների կեղծ բարեպաշտության ֆոնին հիշարժան է դառնում ապրիլի սկզբին տեղի ունեցած միջադեպը, երբ ադրբեջանցի, այսպես կոչված, բնապահպանները երեք տասնյակի հասնող խաղաղ բնակիչների, որոնց թվում երեխաներ ու կանայք էին, անցակետում այնպիսի հոգեբանական ճնշումների էին ենթարկել, որ նրանցից մի քանիսն ուշաթափվել էին։

Ավելի վաղ էլ՝ հունվարի 18-ին, դիմակավորված ադրբեջանցիները ներխուժել էին երեխաներին Գորիսից Ստեփանակերտ տեղափոխող ավտուբուս։ Երեխաներից մեկն ուշաթափվել էր։ Նման դեպք տեղի էր ունեցել նաև 2021-ին, երբ այս անգամ էլ զինված ադրբեջանցիները երեխաներին տեղափոխող ավտոբուսի վրայից փորձել էին ջնջել «Արցախ» գրությունը։ Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ ցեղասպան քաղաքականության օրինակները բազմաթիվ են․ գրեթե ամեն օր ադրբեջանցի զինվորականները թիրախավորում են դաշտերում աշխատող խաղաղ բնակիչներին։

Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում անօրինական անցակետի տեղադրումից մեկ շաբաթ անց Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը հայտնում է, որ զրոախմբի նոր հրամանատար Ալեքսանդր Լենցովը մեկնելու է Բաքու՝ բանակցությունների։

Արցախի նախագահի աշխատակազմից այս տեղեկությունների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, իսկ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը նշում է, որ ռուսական կողմին բազմաթիվ հարցեր ունեն։

Խորացող խնդիրների ֆոնին Ստեփանակերտի մի խումբ բնակիչներ հավաք են անցկացրել։ Նրանք պահանջում են իշխանություններից դիմել ՄԱԿ-ի ԱԽ՝ միջազգային դիտորդներ տեղակայելու համար։

Նշենք, որ արդեն մեկ շաբաթ է անցել, բայց Արցախում անվտանգության երաշխավոր համարվող ռուսական կողմը պաշտոնապես որևէ քննադատություն չի հնչեցրել Ադրբեջանի՝ լարվածությունը խորացնող, խաղաղության գործընթացը տապալող գործողություններին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան