Էր Ռիադում վերաբացվել է Իրանի դեսպանատունը

Լուրեր

08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Իրանը վերաբացել է իր դեսպանատունը Սաուդյան Արաբիայում։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով Իրանի ԱԳՆ-ի հայտարարությունը։

Թեհրանն Էր Ռիադում ներկայացված է գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակով, քանի որ Իրանը դեռևս դեսպան չի նշանակել Սաուդյան Արաբիայում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թեհրանում էլ սպասվում է Իրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան աշխատանքի վերսկսումը մինչև մայիսի 9-ը։

Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները զգալիորեն վատթարացել էին 2016 թվականին՝ այն բանից հետո, երբ Ռիադում մահապատժի ենթարկվեց ազդեցիկ շիա աստվածաբանը, որը քննադատում էր Սաուդյան միապետությունը: Դրանից հետո Թեհրանում ցուցարարները հարձակվել էին Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա, ինչին ի պատասխան՝ Էր Ռիադը խզել էր դիվանագիտական հարաբերությունները Թեհրանի հետ։

Այս տարվա մարտին Չինաստանի միջնորդությամբ Իրանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները։

Տաթև Ֆռանգյան