ԱԺ 44-օրյա քննիչ հանձնաժողովի նիստին այսօր հրավիրված է պատերազմի օրերին արտաքին քաղաքական գերատեսչությունը ղեկավարած Զոհրաբ Մնացականյանը։ Այժմ նա խորհրդարանում է, քիչ անց փակ նիստը կմեկնարկի։ Զոհրաբ Մնացականյանը ՀՀ ԱԳ նախարար էր նշանակվել 2018 թվականի մայիսի 12-ին, պաշտոնից ազատվել՝ 2020 թվականի նոյեմբերի 16-ին։ Այդ պաշտոնում նրան փոխարինել էր Արա Այվազյանը:

