Ռուսաստանի կորուստները Բախմուտի համար մղվող մարտերում հասնում են 100 հազարի. Սպիտակ տուն

Լուրեր

08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սպիտակ տունը երկուշաբթի օրը հրապարակել է հետախուզական տվյալներ, որոնց համաձայն վերջին հինգ ամիսների ընթացքում Բախմուտի համար մղվող մարտերում ռուսները մոտ 100 000 զոհ ու վիրավոր են ունեցել, գրում է VOA-ն:

Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին լրագրողներին ասել է, որ ԱՄՆ հետախուզության գնահատականներով 20 000 զոհ է գրանցվել, որոնց կեսը՝ «Վագներից»․ նրանք հիմնականում եղել են ռուսական բանտերից հավաքագրված դատապարտյալներ:

«Դոնբասում հարձակում սկսելու Ռուսաստանի փորձը Բախմուտի միջոցով ձախողվել է», – ասել է Քիրբին` մատնանշելով այն, որ Ռուսաստանը չկարողացավ գրավել որևէ իրական ռազմավարական նշանակության տարածք։ Նրա խոսքով՝ ռուսական զորքերը որոշակի առաջընթաց գրանցել են Բախմուտում, սակայն դա հաջողվել «սարսափելի գնով», իսկ ուկրաինական պաշտպանությունը տարածաշրջանում մնում է ուժեղ։

«Ռուսաստանը սպառել է իր ռազմական ռեզերվները և ուժերը․ միայն դեկտեմբերից ի վեր, մեր գնահատականների համաձայն, Ռուսաստանն ավելի քան 100  հազար կորուստ է տվել, այդ թվում՝ ավելի քան 20 000 սպանվա, որոնց գրեթե կեսը եղել են «Վագներ»-ի զինյալները», – ասել է Քիրբին: