Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի աջակցությունը վայելող Էրդողանը վերընտրվեց Թուրքիայի նախագահի պաշտոնում։ Թեև ընդդիմադիր Քըլըչդարօղլուին հաջողվեց առաջին փուլի համեմատ 2-3 տոկոս ավելի շատ ձայն հավաքել, սակայն Էրդողանը կարողացավ հաղթահարել 50 տոկոսի շեմը։ Ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է․ «Մեր երթը շարունակվում է։ Կա ընկալում, որ առանց Էրդողանի մենք հեշտությամբ կհաղթենք հաջորդ ընտրություններում։ Մենք կշարունակենք լինել …

