Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի ելույթին

Լուրեր

25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին նյարդային է արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության այսօրվա նիստում հնչեցրած հայտարարություններին։

Հիշեցնենք՝ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանն իրադրությունը սրելու և ԼՂ-ն հայաթափելու հետևողական քաղաքականություն է վարում:

Բաքվի ԱԳՆ-ն կտրականապես հերքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որ Ադրբեջանն Արցախում հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականություն է վարում և շրջափակման մեջ է պահում Արցախը։

«Այն, որ ադրբեջանական կողմի նշած սադրանքին ի պատասխան՝ հայկական զինուժի դեմ ձեռնարկվող միջոցառումները ներկայացվում են որպես էթնիկ զտումներ, անհեթեթ է»,- ասվում է հայտարարության մեջ։

Ի դեպ, ըստ Բաքվի՝ Արցախում որևէ հումանիտար ճգնաժամ և շրջափակում չկա։

«Հայկական կողմը պետք է զերծ մնա Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուց, հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ ոչ միայն խոսքով, դուրս բերի ադրբեջանական տարածքներից հայկական զինված ուժերը, որոնք վտանգ են ներկայացնում տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ ՀՀ-ն Զինված ուժեր չունի Ադրբեջանի տարածքում։

Էմմա Չոբանյան