Հուլիսի 1-ից տեսագրող սարքեր կդրվեն քննչական բաժիններում․ մասնագետներն օրենքում բացեր են մատնանշում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Քրեական դատավարության նոր օրենսգրքի համաձայն՝ այս տարվա հուլիսի 1-ից հարցաքննությունները և մի շարք այլ քննչական գործողություններ կիրականացվեն տեսանկարահանմամբ։

Քննչական և ոստիկանական բաժիններում քաղաքացիներին բռնության ենթարկելու և խոշտանգելու մասին լուրերն ամենօրյա լրահոսում սովորական են դառնում։ Նախորդ շաբաթ խոշտանգվելու մասին հերթական ահազանգն էր ստացվել․ 42-ամյա Տիգրան Առաքելյանը պնդում է՝ Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը և Երևանի քննչական վարչության պետ Ազատ Գևորգյանն իրեն խոշտանգել են Գևորգյանի աշխատասենյակում։

Տնային կալանքի տակ գտնվող Տիգրան Առաքելյանն օրեր առաջ Factor TV-ին պատմել էր, որ իրեն բերման են ենթարկել հունիսի 17-ի առավոտյան, երեք օր գտնվել է անազատության մեջ։ Առաքելյանը պնդում է՝ իր նկատմամբ բռնություններն իրականացվել են 11 ժամ շարունակ և ուղղորդվել են սեռական բնույթի հայհոյանքներով և սպառնալիքներով։

Տիգրան Առաքելյանի ահազանգն ու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հասցեագրված դիմումն այս պահին ուսումնասիրվում է Դատախազությունում։ Նույնաբովանդակ դիմումներ և ահազանգեր պատկան մարմինները պարբերաբար ստանում են, իշխանությունը խնդրի լուծման տարբերակներ է դիտարկում։

Ըստ նոր օրենքի՝ տեսաձայնագրառումը պետք է իրականացվի քննչական գործողություն սկսելու պահից, առանց ընդհատման՝ բացառությամբ անկանխատեսելի տեխնիկական անսարքության կամ այլ օբյեկտիվ պատճառների առկայության դեպքերի: Փաստաբան Արմեն Անդրիկյանը նշում է՝ փոփոխությունը դրական կընկալվեր, եթե բացառությամբ առանձնացված կետերը չլինեին։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հոդված 27-ի համաձայն՝ եթե անկանխատեսելի իրավիճակներ չառաջանան, տեսաձայնագրառման ընդհատման դեպքում քննչական գործողությունը պետք է ընդհատվի, դրա վերաբերյալ կազմվի առանձին արձանագրություն, որտեղ կնշվի ընդհատման պատճառների մասին: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի կարծիքով՝ ուժի մեջ մտնող փոփոխությունը կհեշտացնի աշխատանքը։

Փաստաբան Անդրիկյանը, տեխնիկական կողմից բացի, ուշադրություն է հրավիրում առավել կարևոր հարցի․ իսկ ո՞վ է ասում, որ ճնշումներն ու բռնությունները հենց հարցաքննության ժամանակ են տեղի ունենում։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ողջունում է տեսանկարահանող սարքերի ներդրման համակարգը՝ դա համարելով ուժային կառույցի ծառայողների համար զսպող մեխանիզմ։

Փաստաբան Անդրիկյանը նշում է՝ թեև փոփոխությունները նպատակ են հետապնդում կանխել հետագա բռնությունները, սակայն տեսաձայնագրող սարքերը, նրա կարծիքով, խնդիրը  չեն լուծի, եթե համակարգը չի փոխվում։

Վարդան Հարությունյանը ևս արձանագրում է՝ բարեփոխումները պետք է մի քանի ուղղություններով զարգանան։ Բռնարարը պետք է տեղ չունենա ուժային կառույցում։

Սեպտեմբերի 1-ից ներդրվելու է նաև էլեկտրոնային նախաքննության համակարգը, որի շրջանակներում նախկինից հայտնի և այսօր էլ դեռ գործող թղթապանակները, հատորներով քրեական գործերն արդեն չեն լինի՝ աստիճանաբար անցում կկատարվի էլեկտրոնային եղանակին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան