Կրթության բացակայությունը կամ կրթության մեջ թերություններն ու բացթողումները բոլոր փորձանքների հիմքն են։ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության և «Իրազեկ քաղաքացիների միավորման» ջանքերով կազմակերպված Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակներում ընթացող պանելային քննարկումների ժամանակ այս կարծիքը հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։ Նա օրինակ բերեց, նշելով, որ հանդիպումներ են իրականացվել ուսանողների շրջանում, քննարկման ժամանակ հարց է հնչել, թե …

