Ադրբեջանում շարունակում են ձերբակալել հավատացյալներին՝ մեղադրելով թմրանյութերի վաճառքի և Իրանի օգտին լրտեսության մեջ

Լուրեր

26.06.2026 | 17:33
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
26.06.2026 | 17:27
Հուլիսի 2-ին մեկնարկող ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի ընտրական ցենզի սահմանման նախագիծը 
26.06.2026 | 17:26
Զախարովան արձագանքել է ԵՏՄ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին
26.06.2026 | 17:18
Հակասահմանադրական դրույթ է, երբ խմբագրվում է ընտրական իրավունքը. կարծիքս բացասական է. Վարդինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:07
«Ինչի՞ եղբայրս կամ հայրս գնան պատերազմ, վարժական հավաքի, իսկ մեկը, ում չի հետաքրքրում ՀՀ-ն, չգնա»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 16:54
Մահացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը
26.06.2026 | 16:48
Հուլիսի 2-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կգումարվի
26.06.2026 | 16:39
Վառելիքի և սննդի լուրջ պակաս․ Ղրիմում և Սևաստոպոլում արտակարգ դրություն է հայտարարվել
26.06.2026 | 16:34
Ամերիաբանկն ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից ներգրավել է 50 միլիոն ԱՄՆ դոլար՝ խթանելու ՓՄՁ ֆինանսավորումը Հայաստանում
26.06.2026 | 16:30
«Ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա»․ ԱՊՀ գլխավոր քարտուղար
26.06.2026 | 16:22
«Այս իշխանությունն այնքան թքած ունի օրենքի վրա, որ վարժական հավաքները դարձրել է տոտալ ճնշման միջոց»․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 16:15
ՆԳՆ-ն հերքում է Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին տեղեկությունը
26.06.2026 | 16:09
Ինչ-որ մեկը գնահատե՞լ է՝ ինչ ազդեցություն է ունեցել Թրամփի կամ Մակրոնի աջակցությունը․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 15:55
Գյումրիում ոստիկանին մեղադրանք է առաջադրվել երկու քաղաքացու խոշտանգելու համար
26.06.2026 | 15:43
Եթե Վարդան Ղուկասյանն ազատության մեջ լիներ, ընտրություններում կհաղթեր ԴՕԿ կուսակցությունը. քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2023 թվականի սկզբից Ադրբեջանում հավատացյալները, կրոնական գործիչները ենթարկվում են զանգվածային բռնաճնշումների և ձերբակալությունների, ինչը տեղի է ունենում ադրբեջանա-իրանական հարաբերությունների սրման ֆոնին։ Դրանք մեծապես սրվեցին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակման հետևանքով, ասվում է Meydan TV-ի անդրադարձում։

Ձերբակալվածների հարազատների խոսքով՝ նրանց զրպարտել են և կեղծ մեղադրանքներ ներկայացրել թմրամիջոցների ապօրինի շրջանառության և Իրանի օգտին լրտեսության համար:

Ըստ հրապարակման՝ Ռենա Ալիևայի ամուսինը՝ Ռուսլան Ալիևը, շիա մահմեդական է։ Այս տարվա ապրիլին նա կալանավորվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով, իսկ հետագայում լրատվամիջոցները նրան ներկայացրել են որպես իրանցի լրտես։ Ռենան պնդում է, որ իր ամուսնուն սպառնալիքով ստիպել են ընդունել լրտեսության մեղադրանքները, իսկ իրականում ձերբակալել են կրոնական համոզմունքների պատճառով։

«Եթե ​​ՆԳՆ-ն այդ մարդկանց ներկայացնում է որպես լրտես, ապա դրա հետ ի՞նչ կապ ունեն թմրանյութերը, որոնց պատճառով նրանք, իբր, ձերբակալվել են։ Լրտեսը պետք է ունենա տարբեր անձնագրեր, պետք է լեզուներ իմանա, կրթություն ունենա։ Իսկ իմ ամուսինը կրթություն չունի։ Ասում են՝ հայրենիքի դավաճան է, իսկ ի՞նչ է արել։ Նա որևէ պաշտոն չի զբաղեցրել,  մարմիններում չի աշխատել, որտեղի՞ց նրան ինչ-որ տեղեկատվություն, որը կարող էր մեկին փոխանցել»,- պատմել է կինը։

Անկախ իրավապաշտպանների հաշվարկներով՝ ներկայում ձերբակալված է ավելի քան 500 հավատացյալ, որոնցից 34-ը 2015 թվականին Ադրբեջանում ստեղծված «Մուսուլմանական միասնություն» շարժման անդամներ են, այդ թվում՝ շարժման առաջնորդ Թալեհ Բագիրզադեն և նրա տեղակալ Աբբաս Հուսեյնովը։ Շարժման խորհրդի անդամ Աղա-Ալի Յահյաևը վերջին ձերբակալությունները կապում է ադրբեջանա-իրանական հարաբերությունների սրման հետ, և դա համարում է նպատակային ճնշում շիա մահմեդականների վրա։

Անցյալ տարվա դեկտեմբերին թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով կալանավորված Միրթոֆիգ Հուսեյնովը ևս «Մահմեդական միասնություն» շարժման անդամ է: Նրա հոր՝ Միրջալալ Հուսեյնովի խոսքով՝ մինչ կալանավորումը իրեն զանգահարել են անծանոթ հեռախոսահամարից և սկսել են հարցեր տալ որդու կրոնական համոզմունքների մասին։

«Հարցրին՝ դո՞ւք եք Միրթոֆիգի հայրը։ Ես պատասխանեցի՝ այո։ Ձեր տղան շիա՞ է, ասացի՝ այո։ Նա աղոթո՞ւմ է՝ այո։ Ինձ այս հարցերը կասկածելի թվացին, իսկ հետո որդիս անհետացավ։ Հետո իմացա, որ ձերբակալված է»,- պատմել է հայրը։

Նա պնդում է, որ ձերբակալության ժամանակ իր որդու նկատմամբ բռնություն է գործադրվել, նրան բռնաբարությամբ են սպառնացել և այդպիսով ստիպել են ստորագրել խոստովանական ցուցմունքը․ «Երբ տեսա որդուս, նա վատ վիճակում էր։ Հարցրի, թե ինչ է պատահել։ Սկզբում ամաչում էր, բայց ավելի ուշ ասաց, որ իրեն սպառնացել են մահակով, շշով բռնաբարել, ուստի ստիպված խոստովանական ցուցմունք է  ստորագրել»։

ՆԳՆ-ից, բնականաբար, այս ամենը լրատվամիջոցի հետ զրույցում հերքել են։

«Ի՞նչ ենք արել այս պետությանը, երկրում ջունգլիների օրենքներ են տիրում։ Այստեղ սահմանադրական իրավունքների մասին խոսք չկա։ Իհարկե, մենք ապրում ենք իրավական պետության մեջ, ունենք իրավունքներ, բայց մեր իրավունքները ոտնահարված են։ Մենք մնացինք բոլորովին մենակ, մեզ ոչ ոք չի պաշտպանում»,- ասում է Միրջալալ Հուսեյնովը։

Մայիսի 15-ին ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել էր 2022 թվականի աշխարհի կրոնական ազատության մասին զեկույցը։ Այս զեկույցում, կրոնական ազատության մասին օրենքի համաձայն, Ադրբեջանը Թուրքիայի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի, Իրաքի, Ղազախստանի, Մալայզիայի, Շրի Լանկայի և Ուզբեկստանի հետ միասին ներառված է հատուկ դիտարկվող երկրների ցանկում «լուրջ խախտումների պատճառով»։ Ադրբեջանին վերաբերող հատվածում նշվում է, որ երկրում կրոնական ազատությունների հետ կապված իրավիճակը բացասական է։ Նշվում է, որ Ադրբեջանի իշխանություններն ուժեղացրել են հսկողությունը բոլոր տեսակի կրոնական գործունեության նկատմամբ։

Զեկույցում նաև ասվում է, որ 19 մարդ ձերբակալվել է կրոնական գործունեության պատճառով, և նրանց մեծ մասը «Մուսուլմանական միասնություն» շարժման անդամներ են։

Իրավապաշտպան Ռուֆաթ Սաֆարովը, որը զբաղվում է շիա մահմեդականների ձերբակալությունների հարցերով, ասում է, որ վերջին շրջանում իշխանությունները հատկապես ագրեսիվ, ռեպրեսիվ քաղաքականություն են վարում հավատացյալների նկատմամբ։

«Աջ ու ձախ հավատացյալները մեղադրվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ, մեկուսացվում են հասարակությունից, քանի որ նրանք սոցիալական ցանցերում տարածում են Իրանի ռազմական, մշակութային և կրոնական վերնախավի բարձրաստիճան անձանց լուսանկարները, որովհետև նրանք համաձայն չեն կառավարության քաղաքականությանը։ Ցավոք, երբ երկու պետությունների հարաբերությունները վատանում են, դրա գինը վճարում են անմեղ մարդիկ»,- ասել է Սաֆարովը։

Նա նշել է, թե չի պնդում, որ Ադրբեջանում երբեք չեն եղել լրտեսական ցանցեր կամ լրտեսներ։

«Սակայն Ադրբեջանի պաշտոնական և իշխանամետ լրատվամիջոցները թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ մեղադրվողներին պիտակավորում են որպես իրանցի լրտեսներ: Հարց է առաջանում՝ եթե այս մարդը լրտես է, ապա մեզ ապացուցեք, եթե թմրավաճառ է, ապա այստեղ ինչ կապ ունի լրտեսություն»,- ասել է Սաֆարովը։

Ի դեպ, սա Ադրբեջանում իշխանությունների կողմից հավատացյալների զանգվածային ձերբակալման առաջին դեպքը չէ։ Հայտնի են նաև, այսպես կոչված, «Նարդարանի» և «Գյանջայի» դեպքերը։

Էմմա Չոբանյան