Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի գործով մեղադրյալ Գայանե Հակոբյանի (Ազգուշ Մարտիրոսյան) նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխելու որոշումը բողոքարկվելու է: Այս մասին բուն գործով նախնական դատալսումների ժամանակ ասաց գործով դատախազը: Վերջինիս խոսքով` այս փուլում, երբ գործն արդեն գտնվում էր դատարանում, վերաքննիչ դատարանը չէր կարող նախնական կալանքը տնային կալանքով փոխելու որոշում կայացնել, այն …

