Այսօր Սյունիքում հայտնաբերվել է Նախիջևանի կողմից Հայաստանի տարածք ներթափանցած ադրբեջանցի երկրորդ զինծառայողը։ Հուսեյն Ախլիման օղլու Ախունդովը մինչ քաղաքացիների կողմից հայտնաբերումը, սոցցանցի իր էջում հպարտացել է հարյուրավոր հայերի սպանությամբ։ Ապրիլի 10-ին էլ Սյունիքի մարզում հայտնաբերվել էր Նախիջևանի տարածքից Հայաստան ներթափանցած առաջին զինծառայողը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկու զինծառայողները անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով մոլորվել են …

