Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է ընթացող ծանր մարտերի մասին

Լուրեր

21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
Բոլորը

Ուկրաինայի ԶՈւ Տավրիի ուղղության պաշտպանության ուժերի միացյալ մամուլի կենտրոնի խոսնակ Վալերի Շերշենը հայտնել է Դոնեցկի մարզում Ստարոմայորսկ գյուղի համար ընթացող ծանր մարտերի մասին, գրում է Ուկրաինսկայա պրավդան։

«Ուկրաինայի Զինված ուժերը շարունակում են հարձակողական գործողություն իրականացնել Մելիտոպոլի և Բերդյանսկի ուղղություններում, համախմբվել ձեռք բերված գծերում, իրականացնել տարածքի օդային հետախուզություն, ականազերծման և հակամարտկոցային գործողություններ։ Ծանր մարտերը Մակարովկայից հարավ գտնվող Ստարոմայորսկոյե գյուղի համար՝ Մոկրիի Յալի գետի երկայնքով, մեծ ուշադրության գոտում են։ Այստեղ առավելությունը մեր կողմն է»,- նշել է Վալերի Շերշենը։

Նա հավելել է, որ ռուսական ուժերը փորձում են ռեզերվները տեղափոխել ռազմաճակատի այն հատվածներ, որտեղ «մենք հարձակողական գործողություններ ենք իրականացնում և փորձում ենք առաջ շարժվել»։

«Այս առաջընթացը, կարելի է ասել, քայլ առ քայլ է: Թեև դրանք փոքր հեռավորություններ են, բայց հակառակորդի համար դրանք բավականին նկատելի են»,- ասել է Ուկրաինայի ԶՈՒ ներկայացուցիչը։

Տաթև Ֆռանգյան