Իրաքի Քուրդիստանի ղեկավարը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ

Լուրեր

14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազային և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
14.12.2025 | 12:28
«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. ուժեղ քամիները հոսանքազրկումների պատճառ են դարձել
14.12.2025 | 11:41
Ապարանի համայնքապետարանը՝ քամու պատճառած վնասների մասին
14.12.2025 | 11:36
18:00-ից հետո քամու արագությունը զգալիորեն կնվազի և չի խանգարի տոնածառի լույսերի վառման արարողությանը․ Լևոն Ազիզյան
14.12.2025 | 11:32
ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհի․ կա տուժած
14.12.2025 | 11:03
Փաշինյանը պատարագի է մասնակցում Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Իրաքի Քուրդիստանի ղեկավար Նեչիրվան Բարզանին աշխատանքային այցով Բաքվում է, որի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ հանդիպմանը խոսվել է այս տարվա փետրվարին Մյունխենում Անվտանգության համաժողովի շրջանակում կայացած Ալիևի և Բարզանիի հանդիպման մասին։ Նշվել է, որ այդ հանդիպմանն արդյունավետ քննարկումներ են ծավալվել՝ կապված համագործակցության առանցքային ոլորտների հետ, ընդգծվել է, որ Նեչիրվան Բարզանիի այցը կնպաստի համագործակցության դինամիկան մեծացնելուն։

Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է պատվիրակությունների մասնակցությամբ։

«Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման, ներդրումների, էներգետիկայի ոլորտում համագործակցության, զբոսաշրջության հնարավորությունների ավելացման հարցեր։ Քննարկվել է նաև ուղիղ չվերթների բացման հարցը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Էմմա Չոբանյան