Հայաստանում մեկնարկել է Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շարքը։ Մինչև մայիսի 23-ը նախատեսված է եվրոպական ֆիլմերի փառատոն՝ կինոցուցադրությունների շաբաթ։ 13 մրցանակակիր ֆիլմերից բաղկացած ընտրանին տոն կպարգևի կինոյի սիրահարներին։ Կինոյի տանն այսօր «Անգամ մկները դրախտում տեղ ունեն» ֆիլմի ցուցադրությունն էր։ «Այսօր նշվում է Եվրոպայի օրը, և ես անչափ ուրախ եմ, որ ֆիլմը հանդիսատեսին ներկայացվեց հենց այս առիթով։ …

