Պուտինը չի մեկնի ՀԱՀ՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին․ նրա փոխարեն ռուսական պատվիրակությունը կգլխավորի Լավրովը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնելու Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Այս մասին հայտարարել է ՀԱՀ նախագահի աշխատակազմը։ Ռուսական պատվիրակությունը կգլխավորի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նշում է Meduza-ն։

Հաղորդվում է, որ Պուտինի չմեկնելու որոշումը կայացվել է ռուսական կողմի հետ «փոխադարձ համաձայնությամբ»։

Նշենք, որ ՀԱՀ-ը վավերացրել է Հռոմի ստատուտը, ուստի իրավաբանորեն պարտավոր է Միջազգային քրեական դատարանի որոշման համաձայն՝ կալանավորել Պուտինին և հանձնել Հաագային։

Միևնույն ժամանակ, ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, պատասխանելով ՄՔԴ-ի նկատմամբ պարտավորությունները կատարելու՝ ընդդիմության պահանջին, ասել էր, որ Ռուսաստանը զգուշացրել է՝ Պուտինի ձերբակալությունը կդիտվի որպես պատերազմի հայտարարություն։

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ իր հերթին ասել է, որ Ռուսաստանը որևէ սպառնալիք չի հնչեցրել Հարավաֆրիկյան Հանրապետության իշխանությունների հասցեին՝ կապված գագաթնաժողովին մասնակցելու դեպքում Ռուսաստանի նախագահի հնարավոր ձերբակալության հետ, սակայն նախազգուշացրել է հնարավոր հետևանքների մասին։

ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը տեղի է ունենալու օգոստոսին։

Էմմա Չոբանյան