Մայիսի 28-ին երրորդ տարին անընդմեջ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Այն տեղի կունենա ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում (մեկնարկը՝ Շողակաթ (նախկին՝ Շորժա) համայնքից, 40 կմ): Մրցաշարի մասնակիցները Շողակաթ կժամանեն գնացքով: Նրանց մրցավայր տեղափոխող գնացքը մայիսի 28-ին՝ ժամը 07:45-ին, Երևանի Սասունցի Դավիթ կայարանից կմեկնի Շողակաթ՝ առանց …

