Ռազմական գործողությունների սկսման օրը որևէ մեկին հայտնի չի եղել․ Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
Բոլորը

Ազգային ժողովում մեկնարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ։

Տոնոյանը նիստի մեկնարկին նշեց, որ հրապարակային հաշվետվություն կներկայացնի իր գործունեության վերաբերյալ։
«Սպառնալի իրավիճակի մասին տեղյակ եմ եղել՝ հաշվի առնելով իմ փորձն ու վերլուծելով ստացվող պաշտոնական տեղեկությունները։

Իրավիճակը գնահատվում էր սպառնալի, բայց ռազմական գործողությունների սկսելու օրը որևիցե մեկին հայտնի չի եղել»,- ընդգծեց Տոնոյանը՝ անդրադառնալով հարցին, թե նախապես տեղյակ եղե՞լ է 2020թ․ սեպտեմբերին սպասվող մարտական գործողությունների վերաբերյալ։

Անդրադառնալով այն հարցին, թե իր պաշտոնավարման ընթացքում ի պաշտոնե ի՞նչ գործողություններ է ձեռնարկել պատերազմը կանխելու համար, Տոնոյանը պատասխանեց, որ պաշտպանական քաղաքականությունը ձևակերպված է մի քանի փաստաթղթերով․ մասնավորապես, խոսքը կառավարության երկու որոշումներն են` 2018 և 2019 թվականներին ընդունված։
«2018 թվականի կառավարության որոշումը կարելի է կոալիցիոն կառավարության ծրագիր կոչել»,– նկատեց Տոնոյանը։
Պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարը մեջբերումներ արեց երկրորդ փաստաթղթից` 2019-2023թթ. գործունեության միջոցառումների ծրագրից։ Փաստաթուղթն ունի պաշտպանության նախարարությանը վերաբերող հատված, որում շեշտվում է զսպող ուժերի և միջոցների զարգացում, զորքերի մարտական կարողությունների բարձրացում։

«Այն ներառում է` ավելացնել հրթիռային զորքերի և հրետանու կրակային և հարվածային հնարավորությունները, զինված ուժերը համալրել բազմագործառնական ավիացիոն համալիրներով, խոսքը Սու–30-ների մասին է, և ԱԹՍ–ներով, բարձրացնել օդային հարձակման միջոցների պաշտպանվածության մակարդակը և կատարելագործել վաղ հայտնաբերման համակարգը»,- ընթերցեց Տոնոյանը։

Նա խոսեց նաև սպառազինության, զինուժի զարգացման ծրագրերի մասին` շեշտելով, որ ինքը պատասխանատու է եղել հենց այս ամենի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։