ԱՄՆ-ը հայտնել է Ուկրաինայի հետ «անվտանգության երաշխիքների» շուրջ բանակցություններ սկսելու մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հաստատել է, որ Վաշինգտոնի և Կիևի միջև այս շաբաթ բանակցություններ կսկսվեն Ուկրաինայի անվտանգությունը երկարաժամկետ ապահովելու հանձնառության շուրջ, որի մասին հայտարարել են G7-ի երկրները Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, գրում է VOA-ն:

Միլլերի խոսքով՝ այս երաշխիքները կոչված են օգնելու Ուկրաինային «կառուցել զինված ուժեր, որոնք կարող են պաշտպանել երկիրն ու կանխել ապագա հարձակումները, վերականգնել տնտեսությունը, պաշտպանել քաղաքացիներին և շարունակել ինտեգրվել եվրատլանտյան հանրությանը»:

ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչն ընդգծել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունից առանձին է դիտարկում անվտանգության երկարաժամկետ պարտավորությունները։

«Մենք հստակ հասկացրել ենք, որ դիտարկում ենք այս գործընթացը երկու ուղղությամբ։ Նախ՝ անվտանգության աջակցություն՝ իրենց երկրի ներսում ռուսական ագրեսիան հետ մղելու ջանքերին աջակցելու համար, երկրորդ՝ երկարաժամկետ զինված ուժերի ստեղծումը, ինչը կարող է զսպող միջոց ծառայել ՌԴ ապագա ագրեսիայի դեմ»,- ասել է Միլլերը մամուլի ասուլիսի ժամանակ։