Փախստականների դեմ պայքարող թուրքական «Հաղթանակ» (Զաֆեր) կուսակցության առաջնորդ Ումիթ Օզդաղը հայտարարել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին սատարելու մասին։ Որոշումը կայացվել է մայիսի 14-ի ընտրությունների առաջին փուլից հետո մի շարք հանդիպումներից հետո, գրում է Bianet-ը։ «Թուրքիայի ապագայի համար յուրաքանչյուր կուսակցություն և կուսակցության ղեկավար պատասխանատվություն է կրում։ Մենք նստել և խոսել ենք։ …

