ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում պատասխանել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյի տարածաշրջանային այցի ու Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի մասին հարցերին․ գրում է VOA-ն։ Իր խոսքում պետքարտուղարության խոսնակը հրաժարվել է մանրամասներ տրամադրել Բոնոյի այցի վերաբերյալ՝ նշելով միայն. «Ցանկանում եմ ասել, որ մենք շարունակում ենք ներգրավված լինել քննարկումներում: Մենք ողջունում ենք …

