Հայաստանն ապահովված է հայկական արբանյակի կառավարումը ՀՀ տարածքից իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկայով, մնացել է ընդունիչ կայանի մասը։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը։ Արբանյակի կառավարումն ամբողջությամբ Հայաստան տեղափոխելու համար տեխնիկական ապահովությունից բացի, իրականացվում են նաև կադրերի վերապատրաստումներ։ «Դեռ պատրաստ չենք կառավարումն ամբողջությամբ մեզ վրա վերցնելու, քանի որ ուսուցման գործընթացի մեջ ենք, …

