Միգրանտների հոսքը կհանգեցնի քաղաքի կործանմանը. Նյու Յորքի քաղաքապետ

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը հայտարարել է, որ միգրանտների ճգնաժամը կկործանի քաղաքը։ Նա ասել է, որ 2022 թվականի ապրիլից ի վեր Նյու Յորքով անցել է 110 հազար ապաստան հայցող, և այս խնդիրը հանգեցրել է բյուջեի 12 միլիարդ դոլարի դեֆիցիտի։

Ադամսի խոսքով՝ նախկինում ապաստան հայցողները գալիս էին Վենեսուելայից, այժմ՝ Էկվադորից։ Բացի այդ, Մեքսիկայով քաղաք են ժամանում ռուսախոս քաղաքացիներ, ինչպես նաև միգրանտներ Արևմտյան Աֆրիկայից։

«Եվ թույլ տվեք ձեզ մի բան ասել, նյույորքցիներ, ես իմ կյանքում երբեք խնդիր չեմ ունեցել, որի վերջը չտեսնեի, բայց ես սրա վերջը չեմ տեսնում: Այս խնդիրը կկործանի Նյու Յորքը»,- Ադամսի խոսքերն է մեջբերում ABC-ն։

2021 և 2022 թվականներին միգրանտների հոսքը ԱՄՆ ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով 2,3 միլիոնը։ Անցած ապրիլին Մեքսիկայից ԱՄՆ ապօրինի միգրանտների հոսքը հասել է վերջին 22 տարվա առավելագույնին։ Վաշինգտոնում արտակարգ դրություն է հայտարարվել. ԱՄՆ իշխանությունները հայտնել են, որ 2023 ֆինանսական տարվա սկզբից արդեն երկիր է ժամանել ավելի քան 1,2 միլիոն միգրանտ։