Վերջին շրջանում սոցցանցերի ադրբեջանական տիրույթում ակտիվորեն քննարկվող թեմաներից մեկը Բաքվում «Ադրբեջանական ավիաուղիների»՝ AZAL-ի և ֆրանսիական Airbus ընկերության միջև կնքված պայմանագիրն է նոր ինքնաթիռների ձեռքբերման համար։ Սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է, որ թեև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, երկրի տարբեր այլ պաշտոնյաներ ամիսներ շարունակ զբաղվում են հասարակության շրջանում հակաֆրանսիական տրամադրությունների գեներացմամբ,նույնիսկ առաջարկելով հրաժարվել ֆրանսիական ապրանքներից, իրականում ակտիվ համագործակցությունը …