Հունահռոմեական ոճի ըմբշիշ Կարեն Ասլանյանը (63 կգ) կարիերայում առաջին անգամ աշխարհի չեմպիոն դառնալուց հետո կիսվել է տպավորություններով: «Այս մեդալը շատ մեծ արժեք ունի ինձ համար, քանի որ շատերն են դրան սպասել, շատ մարդկանց օգնությամբ է այս ամեն ինչը եղել: Շնորհակալ եմ իմ թիմակիցներին, մարզիչներին, ընտանքիքին ու բոլոր այն մարդկանց, ովքեր հավատացել են: Մրցավայր մեկնալուց առաջ …

