Պուտինը Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդների հետ զրույցի ընթացքում դասախոսություն է կարդացել սլավոնների պատմության մասին. FT

Լուրեր

28.10.2026 | 13:15
Հակոբ Սերոբյան. «Աշխարհի առաջնության արդյունքն անակնկալ էր ինձ համար». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:08
Ռուսական ոսկին ՀՀ-ի տարածքով չի գնացել, չի եկել․ Պապոյանը՝ տնտեսական ցուցանիշների անկման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:01
Աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյան. «Այս մեդալը շատ մեծ արժեք ունի ինձ համար». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 12:58
Սլովենիայի հետ առևտրատնտեսական համագործակցության թվերն աճում են, բայց կա նաև վատ նորություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 12:53
Բելգրադում Իսրայելի դեսպանատան վրա հարձակում է իրականացվել․ Սերբիան միջադեպն ահաբեկչություն է համարում
28.10.2026 | 12:45
Մհեր Գրիգորյանն ԱԶԲ փոխնախագահի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
28.10.2026 | 12:34
Անգլիայի չեմպիոնը պարտվել է 4-րդ լիգայի թիմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 12:26
Պուտինը Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդների հետ զրույցի ընթացքում դասախոսություն է կարդացել սլավոնների պատմության մասին. FT
28.10.2026 | 12:18
Նրա նախաձեռնությունները ողբերգությամբ են ավարտվել․ Ղազարյանը՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 12:12
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տոնե Կայզերի ասուլիսը. ՈՒՂԻՂ
28.10.2026 | 12:10
ՔՊ խմբակցությունը նոր պատգամավոր կունենա // ՀԱՊԿ-ից ՀՀ-ին հեռացնելու կոչ է հնչել․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 12:07
Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի «Գործարար» կուսակցության ցուցակը գլխավորած Արմեն Գրիգորյանի օգտին
28.10.2026 | 12:01
Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա պայմանական ազատազրկման՝ գույքի բռնագանձմամբ
28.10.2026 | 11:57
Փաշինյանի որոշմամբ՝ Իրանի հետ սահմանանշանների չափագրման համար աշխատանքային խումբ է ստեղծվել
28.10.2026 | 11:52
Եթե նույնիսկ բռնության զոհ եմ, ի՞նչ կա դրա մեջ, ուզում եք ամոթանք տա՞լ ինձ․ Բաթոյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 27-ին Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդների հետ հեռախոսազրույցի մեծ մասը նվիրել է «միջնադարում սլավոնների պատմության մասին» դասախոսությանը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով զրույցի բովանդակությանը ծանոթ աղբյուրների, գրում է Meduza-ն։

Սկզբում նախատեսվում էր, որ Պուտինի, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորենի հեռախոսազրույցը կտևի 30 րոպե, սակայն այն ձգվել է գրեթե մեկուկես ժամ։ FT-ի փոխանցմամբ՝ ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հարցերը քննարկելու փոխարեն՝ Պուտինը երկար խոսել է այն մասին, ինչը Կրեմլը համարում է հակամարտության «սկզբնապատճառներ»։ Աղբյուրների խոսքով՝ անհապաղ հրադադարի հնարավորությունը գրեթե չի քննարկվել։

Աղբյուրներից մեկի համաձայն՝ Ստուբն ու Ստյորենը որոշել են չընդհատել Պուտինին՝ հասկանալու համար, թե որքան լրջորեն է նա տրամադրված Եվրոպայի հետ երկխոսության հարցում։

Նշենք, որ այս հեռախոսազրույցը տեղի է ունեցել արևմտյան առաջնորդների նախաձեռնությամբ։ Նախօրեին Կրեմլում հայտնել էին, որ Ռուսաստանի նախագահը «գնահատել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը»՝ հիշատակելով հակամարտության «սկզբնական պատճառները», ինչպես նաև ուշադրություն հրավիրել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների «առճակատման քաղաքականության» վրա, որը, ըստ Մոսկվայի, հանգեցնում է ռազմական գործողությունների ձգձգմանը։

Կրեմլին մոտ կանգնած աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ Պուտինը Ստուբին և Ստյորենին ասել է՝ Ռուսաստանը չի հրաժարվի ամբողջ Դոնբասը գրավելու նպատակից։ Եվրոպացի առաջնորդները, իրենց հերթին, նշել են, որ անհրաժեշտ է հասնել «արդար» խաղաղության։

Պուտինը բազմիցս ներկայացրել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատմության սեփական մեկնաբանությունը արևմտյան քաղաքական գործիչների և լրագրողների հետ զրույցներում։ Այդպես նա վարվել է, օրինակ, 2024 թվականին ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցի ժամանակ, ինչպես նաև 2025 թվականին Ալյասկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ընթացքում։

2026 թվականի հոկտեմբերի վերջին Պուտինը, մեկնաբանելով Թրամփի բանակցողների հետ հանդիպումը, ВГТРК-ի թղթակից Պավել Զարուբինին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանը չի ցանկանում պատերազմել Ուկրաինայի դեմ։ Նրա խոսքով՝ «վերջին գենետիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են»։ Թե կոնկրետ ինչ հետազոտությունների մասին է խոսքը, հայտնի չէ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի