Կրեմլը մանրամասներ է հայտնել Ֆինլանդիայի ու Նորվեգիայի ղեկավարների՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից

Լուրեր

27.10.2026 | 19:45
Հոկտեմբերի 27-ից 27 տարի անց․ Ջհանգիրյանը կոչով դիմում է գլխավոր դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:35
COP17-ի 33 մլն դոլարի «հաշիվը»․ 45 մլն դրամով 90 վայրկյանանոց ռիլից մինչև 100 մլն-ի թարգմանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:25
«Փրկե՛նք Ամուլսարը, պահպանե՛նք կենսաբազմազանությունը»․ խաղաղ ակցիա COP17-ի Կապույտ գոտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:13
Այգեհատ և Օձուն գյուղերում 24 ժամ ջուր չի լինի
27.10.2026 | 19:00
«Վաղն այդ տվյալները կարող են օգտագործվել լրագրողների և ակտիվիստների դեմ»․ Դարբինյանը՝ ՀՀ-ում IMEI-ի գրանցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:55
Կրեմլը մանրամասներ է հայտնել Ֆինլանդիայի ու Նորվեգիայի ղեկավարների՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից
27.10.2026 | 18:48
Գազատար է վնասվել. գազանջատում՝ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում
27.10.2026 | 18:37
Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Թադևոսյանը` բրոնզե մեդալակիր, Սլավիկ Գալստյանը պարտվեց
27.10.2026 | 18:23
«Չկաք ոչ մի տեղ, համագործակցության մեջ եք մեր հե՞տ»․ Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:12
ՔԿ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել Յաշար Քասիմովի՝ ՀՀ սահմանը հատելու դեպքով
27.10.2026 | 18:10
Փաշինյանն ընդունել է Իսպանիայի թագուհուն // Դատարանից փախած կալանավորին գտել են․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 18:03
ԱԺ-ում սկսեցին գոռալ իրար վրա․ Ռուբինյանը հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:57
Դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել
27.10.2026 | 17:45
«Այ մարդ, դե սուս մնա, հանգստացի»․ ԱԺ-ում իրավիճակը մի պահ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:42
Գարիկ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կապեց Մեղրիի փոխանակման թեմայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն հեռախոսազրույցի ընթացքում «մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցերի շուրջ», ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ կողմերը ողջունել են ԱՄՆ-ի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների վերսկսումը, որոնք նախատեսվում է անցկացնել նոյեմբերի առաջին կեսին։

Միևնույն ժամանակ, Պուտինը «գնահատել է» ռազմաճակատում տիրող իրավիճակը և «հիշեցրել» հակամարտության «սկզբնապատճառների» մասին։ Նա ընդգծել է, որ երկարաժամկետ և արդար խաղաղության կարելի է հասնել միայն Ռուսաստանի «օրինական շահերի լիարժեք և անվերապահ հաշվի առնելու» դեպքում։ Պուտինը նաև ուշադրություն է հրավիրել «ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների առճակատման քաղաքականության վրա, որը հանգեցնում է ռազմական գործողությունների ձգձգմանը»։

Ուկրաինայից բացի՝ կողմերը քննարկել են նաև Բալթիկ ծովի տարածաշրջանի և Հյուսիսային Եվրոպայի անվտանգության ու կայունության հարցերը։

Կրեմլի հայտարարության համաձայն՝ երեք երկրների առաջնորդները պայմանավորվել են պահպանել ուղիղ հեռախոսային կապը։

Ֆինլանդիայի նախագահականն ավելի վաղ հայտնել էր, որ հեռախոսազրույցի ընթացքում Ստուբն ու Ստյորեն ընդգծել են, որ իրենց երկրներին միավորում է Բալթիկ ծովի տարածաշրջանում և Հյուսիսային Եվրոպայում կայունության ու կանխատեսելիության պահպանման շահագրգռվածությունը։

Եվրոպական կողմի նախաձեռնությամբ Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Ստուբն ու Ստյորեն հեռախոսազրույց են ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

«Մենք քննարկել ենք Պուտինի հետ մեր զրույցը։ Ֆինլանդիան և Նորվեգիան կշարունակեն աջակցել ինչպես Ուկրաինային, այնպես էլ արդար և երկարաժամկետ խաղաղության հասնելու ջանքերին»,- գրել է Ստուբը X սոցիալական ցանցում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի