Աշխատանքային այցով Թեհրանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին։ IRNA գործակալության փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում Ռաիսին ընդգծել է տարածաշրջանի երկրների կողմից տարածաշրջանային խնդիրների լուծման անհրաժեշտությունը։ «Արտաքին միջամտությունը միայն բարդացնում է խնդիրները, և Իրանի Իսլամական Հանրապետությունը, աջակցելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին, հույս ունի, որ այդ բանակցությունները հնարավորինս կհաստատեն և …

