Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի նորանշանակ հրամանատար Ալեքսանդր Լենցովը բանակցություններ անցկացնելու նպատակով Բաքվում է։ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ այսօր Լենցովին ընդունել է գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովը։ Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է «օպերատիվ իրավիճակը Արցախում»։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հավելենք, որ ավելի վաղ Երևանում Լենցովին ընդունել էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին …