Ալեքսեյ Նավալնիին մեկ տարով տեղափոխում են անհատական բանտախուց

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որն իր պատիժն էր կրում խիստ ռեժիմի գաղութում, հայտնել է, որ իրեն տեղափոխում են անհատական բանտախուց։ Նրա փաստաբանը BBC-ի ռուսական ծառայությանն ասել է, որ պատճառը աշխատանքի գնալուց հրաժարվելն է, թեև, ինչպես շեշտում է պաշտպանական կողմը, մինչ «ծայրահեղականության» գործով բողոքարկումը Նավալնին կարող էր աշխատել իր կամքով։

Չորեքշաբթի երեկոյան Նավալնիի Telegram-ի ալիքում հաղորդագրություն է հայտնվել, որում ասվում է, որ ընդդիմադիր գործիչը շարունակում է իր հաշվին կուտակել «ավելի կոշտ բանտային ռեժիմների հավաքածուներ» Վլադիմիրի շրջանի թիվ 6 գաղութում:

«Ես արդեն ունեցել եմ պատժի կրման խիստ պայմաններ, պատժախուց, բանտախուց։ Իսկ երեկ՝ գործով բողոքարկումից անմիջապես հետո, ինձ տարան հանձնաժողով և հայտարարեցին, որ իմ անուղղելիության պատճառով 12 ամսով կտեղափոխվեմ անհատական բանտախուց»,- ասել է Նավալնին։

Նա սա անվանել է ամենախիստ պատիժը, որը հնարավոր է բոլոր տեսակի գաղութներում:

«Ես ինձ զգում եմ հոգնած ռոք աստղ, որը գտնվում է դեպրեսիայի եզրին: Ես հասել եմ հիթ-շքերթի գագաթնակետին, և այլևս ձգտելու բան չկա»,- դառնությամբ կատակել է ընդդիմադիրը։