Վերջին մեկուկես տարվա ընթացքում ոչ միայն կատարվել է աննախադեպ ծավալի աշխատանք, այլ նաև փոխվել են կանաչապատման սկզբունքները Երևանում։ Այս մասին «Երևանի կանաչապատման օրակարգը. ավագանու թեկնածուների առաջարկները» թեմայով քննարկման ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը։ Նրա խոսքով՝ աչք ծակող, ոչ պոպուլյար քայլ էր կենսունակությունը սպառած ծառերի փոխարինումը, բայց դա այլընտրանք չուներ․ «Այդ …

