ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների հրատապ կարիքների համար նրանցից յուրաքանչյուրին պետբյուջեից կհատկացնենք միանվագ 100 հազարական դրամ. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցություն տրամադրելու Կառավարության ծրագրին։
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների հրատապ կարիքների համար նրանցից յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից, պետական բյուջեից կհատկացնենք միանվագ 100 հազարական դրամ»,- գրել է Փաշինյանը: