Ժամը 19:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Կութի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ «ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Սոթքում իրավիճակը լարված է …