Թուրքիայում շարունակվում է այսօր՝ մայիսի 14-ին տեղի ունեցած ընտրությունների քվեթերթիկների հաշվարկը։ Պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ առաջատարը գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, իսկ ընդդիմությունը հակառակի մասին է հայտարարում։ Ընդդիմության նախագահի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հայտում է, որ նախագահական ընտրություններում առաջատարն ինքն է։ «Մենք առջևում ենք»,- գրել է Քըլըչդարօղլուն թվիթերյան իր էջում։ Ստամբուլի և Անկարայի ընդդիմադիր քաղաքապետեր …