Հոկտեմբերի 6-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում 26 պետության մարզիկների մասնակցությամբ մեկնարկել է 2023 թ. Սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը։ Հայ մարզիկներից մրցապայքարի մեջ են մտել հինգը։ Սամբոյի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ պատանիների 53 կգ քաշային Ալիկ Մեքինյանը, ցավոք, պարտվել է առաջին գոտեմարտում և դուրս մնացել հետագա պայքարից։ Պարտություն են կրել նաև երիտասարդների 58 և 79 …

