Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան․ ՀՀ ԱԳՆ
Քաղաքականություն
07.10.2023 | 13:50Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան․ տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ ֆեյսբուքի էջում արված գրառմամբ։
«ՀՀ ԱԳՆ-ն, Իսրայելում դեսպանության միջոցով, մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, հայկական կազմակերպությունների և անհատների հետ: Ըստ անհրաժեշտության, կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։