Հակահայկական բովանդակություն տարածող ռուսական ալիքները ՀՀ-ում կեթերազրկվե՞ն․ ինչ է մատուցում լսարանին Մոսկվայի քարոզչությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.04.2026 | 20:50
Կառավարության առաջիկա հինգ առաջնահերթություններից մեկը լինելու է ջրի խնդրի լուծումը․ Փաշինյան
12.04.2026 | 19:58
Քարաթափում Հրազդան-Բջնի ավտոճանապարհին․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է
12.04.2026 | 19:25
Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարեցնել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի լիազորությունները
12.04.2026 | 19:07
Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում՝ ռեկորդային մասնակցություն
12.04.2026 | 18:27
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ
12.04.2026 | 18:08
Իսրայելի Գլխավոր շտաբը զորքերը բերել է բարձր մարտական պատրաստության վիճակի
12.04.2026 | 17:57
Հողաշերտի սահք Ծաղկաձոր քաղաքում
12.04.2026 | 17:46
Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցի շրջափակման մասին
12.04.2026 | 17:11
«Ո՛չ նախկին կա, ո՛չ ներկա կա, ձեր ընդունած օրենքն ա»․ Փաշինյանի և վրդովված քաղաքացու զրույցին փորձեց միջամտել թիկնապահը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.04.2026 | 16:28
Արթուր Ավետիսյանը մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում դարձել է բացարձակ գավաթակիր
12.04.2026 | 15:50
Շվեդիան ձերբակալել է Ռուսաստանից եկող նավը․ մեղադրում են ծովն աղտոտելու համար
12.04.2026 | 14:54
ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը տնային կալանքի տակ կմնա
12.04.2026 | 14:30
Հունգարիայում ընդդիմությունն առաջին անգամ 16 տարվա ընթացքում կարող է առաջ անցնել Օրբանից․ առավոտյան ընտրողների մասնակցությունը պատմական ռեկորդ է սահմանել
12.04.2026 | 13:34
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով
12.04.2026 | 13:12
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Հայաստանում հանրային մուլտիպլեքսի միջոցով հեռարձակվող ռուսական հեռուստաալիքները հակահայ քարոզչություն են իրականացնում։ Քաղաքական թեմաներով թոքշոուների ժամանակ ռուս լրագրողները վիրավորում են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, կեղծ տեղեկություններ հայտնում և փորձ են անում արժեզրկել հայ զինվորի կատարած սխրանքը՝ կասկածի տակ դնելով նրանց հայրենասիրությունը։

«Դո՛ւ, Գրիգորյան, դու և քո տերը վաճառել եք Ղարաբաղը։ Դուք ասացիք, որ Արցախ չկա, ասացիք, որ կա տարածք, որը գտնվում է Ադրբեջանի կազմում։ Դուք կիլոմետրերով հաշվեցիք, իսպառ հեռացաք հայ ժողովրդի ճակատագրից, դուք չլվացիք ձեր ձեռքերը, դուք հանձնեցիք Ղարաբաղը»․ սա հատված է համառուսաստանյան պետական մեդախմբի մաս կազմող «Ռոսսիա 1» հեռուստաալիքի սեպտեմբերի 20-ին հեռարձակված եթերից։

Հաղորդման հեղինակ Վլադիմիր Սոլովյովից զատ՝ Հայաստանի ղեկավարությանն անդադար վիրավորում է նաև քննարկման մասնակից, ազգությամբ հայ համարվող Մարգարիտա Սիմոնյանը, որը ղեկավարում է պետական մեկ այլ լրատվամիջոց՝ Russia Today-ը․ «Իմ իմացած բոլոր մարդիկ, ովքեր ապրում են այստեղ, ի սկզբանե հասկացել են, թե նա ինչպիսի Հուդա է: Ո՞վ է մեղավոր։ Ո՞վ քվեարկեց այս Հուդայի օգտին՝ անսիրտ, անպատիվ, անխիղճ մարդու օգտին։ Մարդու, որը դավաճանեց իր ժողովրդի սրբավայրը, որը վաճառեց իր ժողովրդին»։

Ռուսաստանի իշխանությունների հետ համագործակցող այս լրագրողները հայ զինվորներին մեղադրում են անգործության մեջ։ Սեպտեմբերի 19-ին Արցախում ադրբեջանական ռազմական հարձակումից մեկ օր անց Մարգարիտա Սիմոնյանը հայտարարում է, թե ոչ մի հայ զինվոր դուրս չի եկել հայկական հողերը պաշտպանելու, մինչդեռ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտարարում է, որ մեկօրյա պատերազմում հայկական կողմը միայն հաստատված 220 զոհ է ունեցել։

Ստացվում է՝ ՀՀ քաղաքացին, որի հարկերի շնորհիվ գործում է հանրային մուլտիպլեքսը, վճարում է, որ հայ զինվորի սխրանքը վարկաբեկող ռուսական քարոզչություն տարածվի Հայաստանում։

Ռուսական պետական մեդիաներով իրականացվող այսօրինակ հակահայ քարոզչությունների ֆոնին մշտապես արդիական է մնում հարցը, թե ինչո՞ւ հանրային մուլտիպլեքսի միջոցով հեռարձակվող «Ռոսսիա 1» և ռուսական «Առաջին ալիք» հեռուստալիքները չեն եթերազրկվում։ Սեպտեմբերի 29-ին Factor TV-ի տաղավարում անդրադառնալով այս հարցին՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել էր, որ իշխանությունները քննարկում են այդ հարցը։

2021 թվականի հունվարի 1-ից հանրային մուլտիպլեքսում սահմանափակվեց արտասահմանյան բոլոր հեռուստաալիքների հեռարձակումը։ Մինչ այդ հեռարձակվող հինգ ալիքներից չորսը ռուսական էին։ Օրենքի փոփոխությունից հետո ամերիկյան CNN-ի հեռարձակումը Երևանում դադարեցվեց, իսկ ռուսական «RTR Planeta», «Առաջին ալիք», «Կուլտուրա» հեռուստաալիքները սկսեցին ցուցադրվել Հայաստանի և ՌԴ-ի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրով։ 2020-ին ստորագրված փաստաթուղթն ուժի մեջ է մինչև 2027 թվականը։

Factor TV-ն ուսումնասիրել է հայ-ռուսական համաձայնագիրը, որի 5-րդ կետում նշված է՝ ՀՀ-ն և ՌԴ-ն բացառելու են ժողովուրդների և ազգային արժեքների նկատմամբ վիրավորական հաղորդումների հեռարձակումը, ինչպես նաև անթույլատրելի է համարվում ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակությունը։ Իսկ ահա 6-րդ կետով սահմանվում է, որ ռազմական կամ արտակարգ դրությունների ժամանակ պետք է հարգել հեռարձակող պետության տարածքում սահմանված համընդհանուր կանոնների պահպանումը։

Հայաստանի ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ռուսական «Սպուտնիկ» գործակալության մոսկովյան խմբագրության հետ զրույցում նշել էր, որ «ՌՏՌ Պլանետան» և «Առաջին ալիքը» խախտումներ են թույլ տվել։

Այս հեռուսաալիքների հեռարձակման համար համաձայնագիրը հայկական կողմից ստորագրել է ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանը։ Factor TV-ն փորձեց գերատեսչությունից մեկնաբանություն ստանալ, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Համաձայնագրում նշվում է, որ հոդված 5-ում և 6-ում նշված պահանջների խախտումների դեպքում կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի համատեղ խորհրդակցությունների աշխատանքային խումբ ստեղծել։ Արդյո՞ք Երևանը նման որոշում կայացրել է․ ո՛չ ՀՌՀ-ից, ո՛չ ԲՏԱ նախարարությունից մեկնաբանություն ստանալ չի հաջողվում։

«Իրավունքի Եվրոպա միավորման» ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանի խոսքով՝ գերատեսչությունները խնդիրը փորձում են միմյանց վրա գցել, բայց այստեղ վտանգվում է պետությունը։

Երևանի մամուլի ակումբի նախկին նախագահ Բորիս Նավասարդյանի Factor TV-ի հետ զրույցում նշում է՝ ռուսական պետական մեդիան մշտապես է հակահայ քարոզչություն իրականացրել, պարզապես մասշտաբներն այժմ մեծ են՝ պայմանավորված վերջին շրջանի իրադարձություններով։ Նա հիշեցնում է՝ Նիկոլ Փաշինյանի՝ ռուս խաղաղապահներին քննադատելը, Մոսկվային դաշնակցային պայմանավորվածությունները չկատարելու մեծ մեղադրելը, Աննա Հակոբյանի այցը Կիև և Հռոմի ստատուտի վավերացումը։

Բորիս Նավասարդյանը կարծում է, որ վաղուց պետք էր լուծում տալ Հայաստանի դեմ քարոզչություն իրականացնող հեռուստաալիքներին հանրային մուլտիպլեքսից հեռացնելու խնդրին։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Հայաստանում ռուսական ալիքների հավանական եթերազրկմանը՝ սա որակել էր «խոսքի ազատության սահմանափակում»։

Մարիա Զախարովայի՝ ՀՀ-ում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ մտահոգությունների ֆոնին հիշարժան է դառնում, թե ՌԴ-ում ինչ կտտանքների են ենթարկվում Պուտինին քննադատողները։ Ուկրաինայի վրա հարձակումից հետո էլ հետապնդվում և քրեական պատասխանատվության են ենթարկվում այն լրագրողները, որոնք ռազմական գործողությունները համարում են պատերազմ։

Բորիս Նավասարդյանի խոսքով՝ ռուսական այս ալիքների հեռարձակման հարցի կարգավորումը ՀՀ կառավարության տիրույթում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան