եՀոկտեմբերի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստեփանակերտում բարձրացրել է Ադրբեջանի պետական դրոշը և հանդես եկել ելույթով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ավելի վաղ հայտնել էին, որ Ալիևը դրոշ է բարձրացրել նաև Մարտակերտում և Սարսանգի ջրամբարի մոտակայքում։ Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեսանյութերից մեկում նաև երևում է, որ ադրբեջանցիները հեռացրել են Արցախի նախագահական շենքի վրայի դրոշը, զինանշանը …

