Իրանի արտգործնախարարը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի հետ
Քաղաքականություն
15.10.2023 | 12:15Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն հանդիպել և բանակցություններ են անցկացրել Դոհայում։ Հայտնում է IRNA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ Ամիրաբդոլլահյանը նախքան այդ հանդիպել է նաև Քաթարի արտաքին գործերի նախարարի և վարչապետի հետ: