ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը ՏԱՍՍ-ի հետ զրույցում հաստատել է հունիսի վերջին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բերնսի հետ հեռախոսազրույցի փաստը։ «Այո՛, իսկապես զրույցը տեղի է ունեցել անցյալ ամսվա վերջին։ Հեռախոսազրույցի առիթը ամերիկացի գործընկերոջ կողմից, ինչպես ես եմ գնահատում, հունիսի 24-ի իրադարձություններն էին (խոսքը «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի կողմից …

