Հուլիսի 15-ից 16-ը Գյումրու Սև բերդում անցկացվում է «Գյումրու գավաթ» կազմակերպությունների միջև շախմատի թիմային առաջնությունը: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մրցաշարին մասնակցում է 9 թիմ: 5 խաղափուլից հետո մրցաշարային աղյուսակը ունի հետևյալ տեսքը՝ 1-ին հորիզոնական՝ Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարան 2-րդ հորիզոնական՝ Synopsys Armenia 3-րդ հորիզոնական՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարան Արդյունքները կամփոփվեն 4 խաղափուլից հետո։

