Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովն արձագանքել է Արցախում տեղի ունեցող լայնածավալ ռազմական գործողություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Instagram-ի իր միկրոբլոգում Կարեն Խաչանովը կիսվել է լրատվականների այն գրառմամբ, որտեղ խոսվում է Արցախում տիրող իրավիճակից: Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում է սկսել, զոհերի և վիրավորների թվում կան քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին մարտերը շփման գծի երկայնքով …

