Սուդանում վատթարացող իրավիճակի ֆոնին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր տեղակալ, հումանիտար և արտակարգ իրավիճակների համակարգող Մարտին Գրիֆիթսին ուղարկել է աֆրիկյան այս երկիր։ Մայիսի 1-ի լույս երկուշաբթի գիշերը Twitter-ում գրել է ինքը՝ Գրիֆիթսը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Խարթումում և ողջ Սուդանում բախումների բռնկումից երկու շաբաթ անց հումանիտար իրավիճակը հասել է իր սահմանագծին։ Անտոնիո Գուտերեշի …