Ով է Աջափնյակի դատարանի մոտ հրազենային վնասվածքներ ստացած Սահակ Վարդանյանը․ նա անցնում է նույն դատարանում քննվող քրեական գործով

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Աջափնյակի դատարանի դիմաց երեկ արձակված կրակոցներից տուժած Սարգիս Վարդանյանը դատարան է եկած եղել ժամը 15։00-ին դատավոր Ադրինե Ղուկասյանի վարույթում՝ իրեն վերաբերող գործի քննությանը մասնակցելու համար։ Ըստ այդ գործի՝ Վարդանյանը մեղադրվում է սպանության փորձ պարտակելու մեջ, նրա հետ մեղադրյալի աթոռին է նաև սպանության սպառնալիք հնչեցնելու և սպանության փորձի մեջ մեղադրվող Արմեն Մանուկյանն ու ևս մեկ անձ՝ Արթուր Դավթյանը, որը մեղադրվում է սպանության փորձ պարտակելու մեջ։

Նշենք, որ ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում հրապարակված Արմեն Մանուկյանի մեղադրանքի՝ նա իր աշխատանքի վայրում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների վրայից Վահե Ավետիսյանի կողմից գողացված լուսարձակները վերադարձնելու հարցի կապակցությամբ վերջինիս հետ գտնվելով լարված հարաբերությունների մեջ` 2022թ. հունիսի 22-ին, ժամը 19:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 252-րդ հասցեում գտնվող «Սպայկա» ընկերության պահեստների դիմաց մոտեցել է նախապես պայմանավորված հանդիպման վայր հասած «Դոջ Չելենջեր» մակնիշի ավտոմեքենային և նշված ավտոմեքենայի վարորդ Արման Մախարաշվիլիին ներկայացրել է սպանելու, ծանր վնաս պատճառելու սպառնալիք․ իր մոտ ապօրինի պահվող, գնդակով լիցքավորված հրազեն հադիսացող ատրճանակը կրելով աջ ձեռքում, կանգնել է նշված ավտոմեքենայի առջևի մասում, հրազենի երկարաձիգ առանցքն ուղղել վարորդ Արման Մախարաշվիլիի ուղղությամբ, հայտարարել «չքշեք կկրակեմ» արտահայտությունը, ընդ որում այդ սպասնալիքն իր մոտ ապօրինի պահած հրազենային ատրճանակով իրականացնելու վտանգը եղել է իրական:

Այնուհետև Վահե Ավետիսյանին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, «Դոջ Չելենջեր» մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածից մոտեցել է նշված ավտոմեքենայի առջևի աջ կողմի նստարանին նստած Վահե Ավետիսյանին և իր մոտ ապօրինի պահվող գնդակով լիցքավորված հրազեն հանդիսացող ատրճանակը կրելով ձեռքում` երկարաձիգ առանցքն ուղղել է ավտոմեքենայի և Վահե Ավետիսյանի իրանի և ձախ ստորին վերջույթի ուղղաձիգ առանցքների նկատմամբ հետևից առաջ, աջից դեպի ձախ, վերից վար ուղղությամբ արձակելով հրազենային կրակոց, վերջինիս պատճառել մարմնական վնասվածքներ, որոնք մեկ ընդհանուր համակցությամբ վերցված Վահե Ավետիսյանի առողջությանը պատճառել են ծանր վնաս, կյանքի համար վտանգավորության հատկանիշներով, սակայն Արմեն Մանուկյանը հանցանքն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի կարողացել հասցնել, քանի որ Արման Մախարաշվիլիի վարած «Դոջ Չելենջեր» մակնիշի ավտոմեքենայով Վահե Ավետիսյանը հեռացել է դեպքի վայրից, նրան հասցրել են հիվանդանոց և ցուցաբերել բժշկական օգնություն:

Սահակ Վարդայանի մեղադրանքի վերաբերյալ մանրամասներ «Դատալեքս»-ում առկա չեն, բայց ենթադրվում է, որ հենց վերը նշված արարքի պարտակումն է նրան վերագրվում։ Սահակ Վարդանյանը հայտնի է Շենգավիթի Սահակ անունով։ Բացի այս արարքից՝ Վարդանյանը 2018 թվականին մեղավոր է ճանաչվել և դատապարտվել նաև ապօրինի զենք կրելու համար։

Նշենք, որ Աջափնյակի դատարանի դիմաց տեղի ունեցած կրակոցների դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության փորձի և նախապատրաստվող սպանության մասին չհայտնելու հոդվածներով։

Արաքս Մամուլյան