Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանը երկար ժամանակ չի երևացել հանրության առաջ։ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգն այսօր կայացած ճեպազրույցում որևէ կերպ չի մեկնաբանել նախարարի բացակայությունը, նշելով ինքը տեղեկություն չունի այս հարցի վերաբերյալ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: Ցին Գանը չի հայտնվել հանրության առաջ արդեն շուրջ մեկ ամիս, սա ԶԼՄ-ներում բազմաթիվ լուրերի առիթ է դարձել։ …

