ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Arab News-ին տված հարցազրույցում հնչեցրած պնդումներին։ «Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը Arab News-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ Լաչինի միջանցքն արգելափակված չէ և Լեռնային Ղարաբաղում շրջափակում չկա։ Այդպիսով՝ Ադրբեջանը ցանկանում է խաբել միջազգային հանրությանը Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման փաստի վերաբերյալ․ միջազգային այնպիսի …

