Իսրայելը հարվածել է Գազայում Ջաբալիա փախստականների ճամբարին

Լուրեր

08.10.2026 | 11:11
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա փախստականների ճամբարին Իսրայելի օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 47 մարդ։ Պաղեստինյան Կարմիր Խաչի ներկայացուցիչները հաստատել են, որ փլատակներից դուրս են բերել 25 խաղաղ բնակիչների դի, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 50 զոհի և 150 վիրավորի մասին։
Իր հերթին, իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածը սպանել է ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան հրամանատարի և ոչնչացրել «ստորգետնյա ահաբեկչական ենթակառուցվածքը»։ Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ ասվում է նաև, որ հրամանատարի հետ սպանվել են բազմաթիվ մարտիկներ։

Reuters-ի լուսանկարներում երևում է, որ ճամբարին մեծ վնաս է հասցվել, ավերվել է մի քանի բնակելի շենք՝ խիտ բնակեցված տարածքի կենտրոնում։

AFP-ի թղթակիցն այցելել է Ջաբալիայում պայթյունի վայր։ Գործակալությունը նշում է, որ առնվազն 47 մարդու դի է դուրս բերվել ավերված շենքերի փլատակներից: Ճամբարը գտնվում է Գազա քաղաքի հյուսիսային մասում․ այն փախստականների ութ ճամբարներից ամենամեծն է: Այն զբաղեցնում է ընդամենը 1,4 քառակուսի կմ տարածք, բայց խիտ բնակեցված է։  ՄԱԿ-ի տվյալներով՝ 2023 թվականի հուլիսի դրությամբ այնտեղ գրանցված է եղել 116 հազար պաղեստինցի փախստական։